211652_close_icon

«Ատլետիկոն» կորցրեց Դիեգո Կոստային

views-count3206 դիտում article-date 17:33 03-12-2018
Մադրիդի «Ատլետիկոն» հաստատել է, որ իր հարձակվող Դիեգո Կոստան վիրահատվելու է: Բժշկական անձնակազմի հետ խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել, որ 30-ամյա ֆուտբոլիստը կվիրահատվի Բրազիլիայում: Կոստային անհանգստացնում է ձախ ոտնաթաթի վնասվածքը: Նմանատիպ վիրահատության նա ենթարկվել էր արդեն 12 տարի առաջ: «Ատլետիկոն» չի նշել Կոստայի ապաքինման ժամկետների մասին, սակայն մեծ հավանականությամբ, նա բաց կթողնի մոտ 2 ամիս:

Նմանատիպ նյութեր