48243 դիտում
18:05 22-11-2021
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes Տ550-ն ու Toyota Camry-ն, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններոմ Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Արման Թովմասյանի վարած Mercedes Տ550 մակնիշի և 23-ամյա Սամվել Գևորգյանի վարած Toyօta Camry մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնային գծերի վրա և ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն կատարող նույն գումարտակի 2-րդ դասակի պարեկներ Ռազմիկ Զարգարյանի և Տիգրան Խուրշուդյանի օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կարճ ժամանակում նշված հատվածում խցանված երթևեկությունը կարգի բերել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+