211652_close_icon
views-count1714 դիտում article-date 12:50 13-11-2019

Ազատազրկվել և ազատ եմ արձակվել քաղաքական որոշմամբ, այս ամենն ուղղված էր Հրայր Թովմասյանի դեմ. Արսեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/11/12/Babayan/3139142?fbclid=IwAR1pm-DyNmqRZOeGb42Mdu2kjcRPl9ZCmB7PI0cGYPQtVAyEu6CkYD1JQak]Tert.am-[/url]ը գրում է. «Դատարանն իմ նկատմամբ ապօրինի կալանք է կիրառել, ես կալանավորված էի 22 օր շարունակ, այն դեպքում, երբ հանցագործություն տեղի չի ունեցել»: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել կալանավայրից այսօր ազատ արձակված՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Ըստ նրա՝ իրեն մեղսագրվող արարքը՝ իշխանության յուրացումը կամ դրան օժանդակելը, գոյություն չունի, քանի որ ՍԴ նախագահը չի կարող Դատարանի լիազորությունները միանձնյա իրականացնել: «Ի սկզբանե չէր կարելի ինձ վերագրվող պաշտոնեական կեղծիքի հոդվածով քննություն իրականացնել, քանի որ կա համաներման մասին օրենքը: Բայց նախաքննություն իրականացնող մարմինը թքած ուներ այս ամենի վրա»,-ասաց Բաբայանը: Ըստ Բաբայանի՝ իր դեմ որևէ ապացույց կամ փաստ չկա, որը հիմնավոր կասկած է առաջացնում ենթադրյալ հանցագործությանն իր առնչության հարցում, ավելին, Բաբայանի պնդմամբ՝ քրգործում կան նյութեր, որոնք ապացուցում են իր անմեղությունը, սակայն նախաքննության մարմինը դրանք չներկայացրեց դատարան: «Ես ազատազրկվել և ազատ եմ արձակվել քաղաքական որոշմամբ: Այս ամենն ուղղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Իշխանության շտապողականությունը տպավորություն է թողնում, թե՝ փորձենք, կստացվի՝ կստացվի: Այս գործը չունի ապագա, կալանավորման գործընթացն ապօրինի էր: Այս քայլն արվեց Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով»,- կարծում է Արսեն Բաբայանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/11/12/Babayan/3139142?fbclid=IwAR1pm-DyNmqRZOeGb42Mdu2kjcRPl9ZCmB7PI0cGYPQtVAyEu6CkYD1JQak]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր