211652_close_icon
views-count1823 դիտում article-date 15:20 13-11-2019

Թրամփն ու Էրդողանը փորձելու են հարթել հարաբերությունները. Ռուսաստանը սպասում է

Սիրիայի քրդական ուժերի դեմ Թուրքիայի կողմից իրականացված ռազմական գործողությունները կլինեն ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների միջեւ առանձնազրույցի օրակարգում: Հիշեցնենք, որ Անկարան այս խմբավորմանը համարում է ահաբեկչական, երբ Միացյալ Նահանգները նրան համարում է Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում իր դաշնակից, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5162959.html]Ամերիկայի Ձայնը[/url]: ԱՄՆ-ի Կոնգրեսը սպառնում է Թուրքիայի դեմ լայնածավալ պատժամիջոցներով: Որոշ կոնգրեսականներ անգամ պահանջում են, որ պատժամիջոցների ներքո հայտնվի նաեւ Էրդողանը: Թրամփի ու Էրդողանի միջեւ այս շաբաթ նախատեսված հանդիպումը տեղի է ունենալու երկու երկրների միջեւ մի շարք խնդիրների առկայության պայմաններում: Ինչպես վերլուծաբաններից Ասլի Այդինթաշբաշն է ասում, այդ հարաբերությունները երբեք չեն եղել այնքան վատ, որքան այսօր: Սակայն չնայած երկկողմ հարաբերությունների սրման փաստին, երկու նախագահները կարծես հաստատել են աշխատանքային լավ հարաբերություններ: Վերլուծաբաններից շատերն են ասում, որ դրա պատճառը երկու նախագահների խառնվածքում նմանությունն է: Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Չասինն էլ հույս է հայտնում, որ գագաթաժողովը կլինի շահավետ թե մեկ, թե մյուս կողմի համար: Սակայն մեծաթիվ փորձագետներ են ասում, թե Անկարայի սխալն այն է, որայն հույսը դնում է միայն մեկ մարդու` Դոնալդ Թրամփի վրա: ‘’Իսկ դա շատ վտանգավոր հանգամանք է եւ նմանվում է ռուսական ռուլետկայի, այսինքն հենված է բախտի քմահաճույքի վրա’’, ասում է Այդինթաշբաշը: Էրդողանը փորձում է համոզել, որ Թրամփը հանի ամերիկյան ռազմական օդանավեր գնելու իրավունքի վրա դրված արգելքը: Հիշեցնենք, որ Թրամփն այն ուժի մեջ մտցրեց, երբ Անկարան S 400 մակնիշի հրթիռներ գնեց Ռուսաստանից: Էրդողանը ներկայացնելու է ԱՄՆ-ից Փաթրիոտ մակնիշի հրթիռներ գնելու առաջարկ: Եվ Անկարան ակնարկել է, որ եթե այս հանդիպումը ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները չտանի դեպի ելման դրություն, Մոսկվան կազմ ու պատրաստ սպասում է: Թուրքական ու ռուսական զորքերն արդեն իսկ համագործակցության փաստով են հանդես գալիս Սիրիայում: Պուտինն այս ընթացքում շարունակում է սիրաշահել Էրդողանին եւ նրա վաշինգտոնյան այցը հետեւելու է համակ ուշադրությամբ

Նմանատիպ նյութեր