211652_close_icon
views-count36730 դիտում article-date 23:46 11-11-2019

«Զգուշացիր ավտոմեքենայից կամ աչքդ թեքում ես, ավտոմեքենադ թալանում են». տուժածներն են բժշկական կենտրոնի փոխտնօրենը, ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրենը, ինժեները, դեղագործը, վաշտի հրամանատարը և ռադիոհաղորդավարը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություննեոով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, գողության մի քանի դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ին ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Արմեն Մուրադյանը և հայտնել, որ նոյեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 10-ի ժամը 10։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Audi A6 մակնիշի 19 TT 911 համարանիշի ավտոմեքենայի վրայից համարանիշները գողացել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մուրադյանն աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես փոխտնօրեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ նույն ոսստիկանություն է դիմել նաև Երևանի բնակիչ Տիգրան Սիմոնյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 18։30-ից մինչև 19;30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Աբովյան փողոցի թիվ 54 հասցեի դիմաց իր՝ Mitsubishi մակնիշի 99 CC 088 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է գումար և բանկայինքարտ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Սիմոնյանն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես ինժեներ։ Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Օվսաննա Շահինյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչև 17։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Գաջեգործների փողոցի 76 հասցեի հարևանությամբ կայանված իր եղբոր՝ Մանուկ Շահինյանին պատկանող ВАЗ 2107 մակնիշի 45 QL 045 համարանիշի ավտոմեքենայի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով սրահից հափշտակել են իրեն պատկանող Samsung Tub տեսակի պլանշետ համակարգիչը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Օ. Շահինյան աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես դեղագործ։ Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել նաև Երևանի բնակիչ Նելլի Ասատրյանը և հայտնել, որ նոյեմբերի 7-ի ժամը 20։00-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Մանթաշյան փողոցում կայանված իրեն պատկանող Suzuki մակնիշի ավտոմեքենայի՝ դուռը բաց լինելու հանգամանքից, ավտոմեքենայի միջից հափշտակել են իր պայուսակը, որի մեջ եղել է գումար։ Գ. Շամշանի տեղեկություններով՝ Ն. Ասատրյանն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես կոմերցիոն տնօրեն։ Երեկ նմանատիպ գողություն է տեղի ունեցել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում։ Անհայտ անձը կամ անձինք գողացել են Երևան քաղաքի բնակիչ Լուսինե Շիրվանյանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Գողությունը տեղի է ունեցել Շերամի փողոցի շենքերից մեկի բակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Շիրվանյանն աշխատում է «Ռադիո Ավրորա»-ում՝ որպես հաղորդավար։ Նոյեմբերի 9-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ Ալեքսան Ավոյանը և հայտնել, որ նոյեմբերի 8-ի ժամը 22։00-ից մինչև նոյեմբերի 9-ի ժամը 17։55-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իր բնակության վայրում կայանված իրեն պատկանող BMW մակնիշի 77 NՍ 727 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավոյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես վաշտի հրամանատար։ Նշված գողությունների փաստերով տարածքայիյն բաժինների հետաքննչական բաժանմունքներում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վնասի չափը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր