Անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ, կապի վարժանքներ. ՀՀ ՊՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և գործնական հմտությունների զարգացման նպատակով նոյեմբերի 8-ին 1-ին զորամիավորման զորավարժարանում անցկացվել են մեքենավարման պարապմունքներ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կապի ստորաբաժանումների մարտունակությունն ստուգելու և անձնակազմի մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով էլ նոյեմբերի 8-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կապի վարժանքներ:
Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ: