2523 դիտում
12:23 11-11-2019
Սերգեյ Լավրովը շնորհավորել է Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի արդյունավետ նախագահության համար
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի արդյունավետ նախագահության համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասաց նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում:
«Եվրասիական տնտեսական միությունում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Անկախ պետությունների համագործակցությունում Հայաստանի հետ համագործակցությունն, իհարկե, միշտ մեզ համար գտնվում է առաջնային տեղում, և մենք շնորհավորում ենք Հայաստանին ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության համար»,- ասաց Լավրովը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց այն հաջողությունները, որոնք Հայաստանը կարողացել է գրանցել ԵԱՏՄ-ում նախագահության մեկ տարվա ընթացքում:
«Ես ուրախ եմ ընդգծել, որ մեզ հաջողվեց ունենալ բավական հաջող և արդյունավետ նախագահում Եվրասիական տնտեսական միությունում: Վերջերս Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, և, կարծում եմ, որ դա աննախադեպ իրադարձություն էր իր մասշտաբներով, և ես շատ ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում մենք ստորագրեցինք համաձայնագիր Սինգապուրի և Սերբիայի հետ, ուժի մեջ մտան ազատ առևտրի համաձայնագրերը Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, և շատ ուրախ եմ, որ այս ֆոնին հաջողությամբ զարգանում են մեր տնտեսական հարաբերությունները»,- ասաց վարչապետը:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում նախագահում է 2019 թ.:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 10-ին, նրա այցը կշարունակվի մինչև նոյեմբերի 11-ը:
Նմանատիպ նյութեր
2263 դիտում
21:06 15-11-2019
Դարիգա Նազարբաևան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ում ՀՀ հաջող նախագահության կապակցությամբ
1671 դիտում
19:09 01-10-2019
ՀՀ-ն գործադրել է ԵԱՏՄ նախագահության արդյունավետ իրականացման բոլոր ջանքերը. վարչապետ Փաշինյան
4254 դիտում
14:55 11-06-2019
ՌԴ-ն բարձր է գնահատում ԵԱՏՄ-ում նախագահության շրջանակներում Հայաստանի ձգտումները. Պուտինը կայցելի Հայաստան
Այս բաժնից
391 դիտում
18:40 26-04-2024
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
406 դիտում
18:27 26-04-2024
Գլխավոր դատախազությունում միջազգային համագործակցության առնչությամբ քննարկում է կազմակերպվել