23012 դիտում
22:49 09-11-2019
Աղմկահարույց սպանություն Ռուսաստանում. Սանկտ-Պետերբուրգում հայտնի պատմաբանին ու Պատվո Լեգեոնի շքանշանակրին ձերբակալել են անդամահատված կանացի ձեռքերը թաքցնելիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սանկտ-Պետերբուրգի Մոյկա գետից դուրս են բերել պատմաբան, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս, 63-ամյա Օլեգ Սոկոլովին, որի պայուսակում հայտնաբերվել են կանացի երկու կտրված ձեռքեր և օդամղիչ ատրճանակ:
Պատմաբանը փորձել է իր սարսափելի բեռը ջրասույզ անել, սակայն փաթեթը մնացել է ջրի վրա, այդ իսկ պատճառով տղամարդը դրա ետևից նետվել է գետը:
Պատմաբանի բնակարանում խուզարկության ընթացքում հայտնաբերվել են երիտասարդ կնոջ կտրված գլուխ, որի կողքին եղել է սղոց:
Սոկոլովն արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել: Նա պատմելէ, որ աղջկա հետ հանդիպելէ և նախօրեին երեկոյան վիճաբանության ժամանակ, «աֆեկտի վիճակում» սպանել է նրան:
Սպանվածը նույն համալսարանի շրջանավարտ, 24-ամյա Անաստասիա Եշչենկոն է, որը Սոկոլովի հետ աշխատել է Նապոլեոնի մասին գիտական աշխատանքի շուրջ:
Օլեգ Սոկոլովը Ռուսաստանի ռազմա-պատմագրական հանրության անդամ է, Ռուսաստանում ռազմա-պատմագրական վերականգնման հիմնադիրներից մեկն է, Եվրոպայի ռազմական պատմության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ, Նապոլեոնի դարաշրջանի վերաբերյալ ֆիլմերի խորհրդական: Պարգևատրվել է ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանով:
Լուսանկարում` Օլեգ Սոկոլովը և Անաստասիա Եշչենկոն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
760 դիտում
12:01 14-07-2023
Մակրոնը Հնդկաստանի վարչապետին պարգևատրել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչով
Այս բաժնից
1303 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1279 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
934 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել