ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարք
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-2 տիպի անօդաչու թռչող սարք:
Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։