Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Factor.am-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակին:
Նա պնդել է, որ որևէ խախտում թույլ չի տվել: Հիշեցնենք՝ երեկ, երբ հայտարարվեց, որ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է հավաքականի գլխավոր մարզիչ ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրեց, որ Արթուր Վանեցյանը ՀՖՖ կանոնադրությունն է խախտել՝ առանց գործկոմի հետ քննարկումների գլխավոր մարզիչ նշանակելով: Արթուր Վանեցյանը նշեց, որ փոփոխված կանոնադրությամբ գլխավոր մարզիչ է նշանակում ՀՖՖ նախագահը, սակայն կառույցի աշխատակիցներից մեկի թերացմամբ փոփոխված փաստաթուղթը ԱՆ պետական ռեգիստրում չի գրանցվել:
ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձավ նաև ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելուն: Մամուլը գրում է, որ ստուգումները ներառում են հենց իր ղեկավարման ժամանակաշրջանը: Նրանից հետաքրքրվեցինք՝ վստա՞հ է, որ ՊՎԾ-ն լուրջ խախտումներ չի հայտնաբերի.
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ աջակցել ցանկացած իրավապահ կառույցի՝ իմ հետ կապված ցանկացած տեղեկատվություն ստուգելու համար: Համոզված եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ-ում որևէ խախտում չի եղել: Ես որևէ խախտում չեմ իրականացրել, ծառայել եմ պատվով»:
Արթուր Վանեցյանն անդրադարձավ իր հավանական ձերբակալությանը և նշեց, եթե իմանա՝ ինչու են ձերբակալում, ապա թող ձերբակալեն:
Մանրամասները՝ տեսանյութում
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արթուր Վանեցյան. Եթե իմանամ ինչի համար են ձերբակալում, թող ձերբակալեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Factor.am
2019.11.08 15:26



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
