Հայաստան - Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են
Նոյեմբերի 8-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Հունաստան խաղի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։
Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան փողոցում տեղակայված տոմսարկղից։ Տոմսարկղը կգործի ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։
Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։
Տոմսարկղի հեռախոսահամարն է 010555352։
[b]Հայաստան – Հունաստան
[/b]
Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված - 9000 դրամ
Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ - 7000 դրամ
Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված - 5000 դրամ
Արևելյան տրիբունայի կողային հատվածներ - 3000 դրամ
Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ
[b]Հայաստան – Հունաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին։ [/b]