Ֆրանսիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են
Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Տոմսերն արդեն վաճառքում են: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները:
Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը https://billetterie.fff.fr/fr/meeting/45506/france-armenie/allianz-riviera-nice/08-10-2015/20h45 կայքից:
Հայկական կողմին հատկացվել է «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի հյուսիսային տրիբունայի Garibaldi C3 սեկցիան: Տոմսերի արժեքն է 15 եվրո: