211652_close_icon

Հետախուզվող կանայք բերման են ենթարկվել ոստիկանություն

views-count2238 դիտում article-date 15:36 07-11-2019
Նոյեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի «Հաղթանակ» կամրջից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Մարինե Հ.-ն, որը նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով: *** ՔՀԳՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ նոյեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, Երևանի Մարգարյան փողոցից բերման են ենթարկել 32-ամյա Շուշանիկ Ռ. ին, որը նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր