211652_close_icon
views-count23557 դիտում article-date 19:43 06-11-2019

Ձմեռային զորակոչը կսկսվի նոյեմբերի 14-ից և կավարտվի հունվարի 31-ին

Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Ինչպես փոխանցում է «[url=https://armenpress.am/arm/news/994381.html]Արմենպրես[/url]»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է նոյեմբերի 7-ի նիստի օրակարգում: Նախագծով նախատեսվում է 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահման­ված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին: Միաժամանակ, ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրա­պետա­կան զորակոչային հանձնաժողով:

Նմանատիպ նյութեր