4920 դիտում
19:24 04-11-2019
Պետությանը պատճառվել է շուրջ 136․000․000 դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական գույքի կառավարման վարչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲ ընկերության նախկին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնատար դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` թույլ են տվել ապօրինություններ։
Մասնավորապես, ըստ նախնական տվյալների` նրանք 2012-2013 թվականներին կազմակերպել են «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲ ընկերությանը պատկանած ընդհանուր 6000 մետր երկարությամբ, 1420 մմ տրամագծով «Արևշատի» առաջին աստիճանի պոմպակայանի մղման խողովակաշարի օտարման գործընթացը, որի շրջանակներում կազմել ու ներկայացրել են գույքի գնահատման համար հիմք հանդիսացած ելակետային տվյալների քաշի, երկարության և մաշվածության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ամփոփ տեղեկանք։ Դրա արդյունքում փաստացի շուրջ 2․086 տոննա խողովակաշարը ձևակերպվել է որպես 1․680 տոննա և օտարվել ՍՊ և ՓԲ ընկերություններին։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 136․000․000 դրամի վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։
Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1987 դիտում
15:00 09-09-2019
Ոստիկանության նոր բացահայտումը․ պետությանը պատճառվել է շուրջ 95․797․000 դրամի վնաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2001 դիտում
15:28 05-05-2021
Պետությանը պատճառվել է շուրջ 116 միլիոն 286 հազար դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2404 դիտում
22:03 25-12-2018
Պետությանը պատճառվել է 44 մլն 391 հազար դրամի վնաս․ Ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
589 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
895 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1912 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է