«Բաղրամյան» զորավարժարանում գործնական պարապմունքներ են անցկացվել
Հ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Հրետանային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտները գործնական դաշտային պարապմունքներ են անցկացնում «Բաղրամյան» զորավարժարանում:
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլ ծառայությունը, դաշտային պարապմունքների ընթացքում նրանք կատարելագործում են մասնագիտական կարողությունները, կիրառում ստացած տեսական գիտելիքները։