211652_close_icon
views-count13950 դիտում article-date 22:54 03-11-2019

«Էվերթոնի» խաղացողը սարսափելի վնասվածք է ստացել «Տոտենհեմի» հետ խաղում. թիմակիցները արտասվել են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 11-րդ տուրի «Էվերթոն»-«Տոտենհեմ» հանդիպումը (1:1) մթագնվել է տհաճ իրադարձությամբ: Խաղի 79-րդ րոպեին «Տոտենհեմի» կորեացի կիսապաշտպան Հոն Սոն Մինը կոպիտ է խաղացել դաշտի տերերի կիսապաշտպան Անդրե Գոմեշի դեմ, որը դրանից հետո անհաջող [url=https://sport.ua/news/464674-video-18-uzhasniy-perelom-nogi-poluchil-andre-gomesh]վայր է ընկել[/url] և բախվելով լոնդոնցիների պաշտպան Սերժ Օրյեյին, ոտքը ոլորել է և սարսափելի վնասվածք ստացել: Վնասվածքն այնքան ծանր է եղել, որ անգլիացի ռեժիսորները չեն ցուցադրել դրվագի կրկնությունը, իսկ Գոմեշի թիմակիցները սկսել են արտասվել: Նշենք, որ մրցավար Մարտին Աթկինսոնը նախ դեղին քարտ է ցույց տվել Սոնին, սակայն հետո փոխելէ որոշումը և հեռացրել խաղադաշտից: Անդրե Գոմեշին խաղադաշտում բուժօգնություն ցուցաբերելուց հետո պատգարակով դուրս են բերել խաղադաշտից, իսկ մրցավարը խաղի հիմնական ժամանակին ավելացրել է 12 րոպե:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր