211652_close_icon
views-count7474 դիտում article-date 18:32 03-11-2019

Երևանի կենդանաբանական այգու տարածքում թմրեցման սարքի միջոցով բռնվել են ևս երկու թափառող կենդանի

Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացված աշխատանքների արդյունքում հեռահար թմրեցման սարքի միջոցով թմրեցվել և բռնվել է ևս երկու թափառող կենդանի։ Կենդանիներից մեկը եղել է ստերջացված՝ ականջին դեղին տարբերանշանով։ Այս մասին հայտնում է Երևանի կենդանաբանական այգու մամլո ծառայությունը: «Հարգելի հայրենակիցներ, Երևանի կենդանաբանական այգին չի կարող և չի պնդում, որ հայտնաբերված թափառող կենդանիներն են վնասել Այգու բնակիչ կենգուրուներին և մուֆլոններին։ Դա ցույց կտան հետագա ուսումնասիրությունները և հետազոտությունները, որոնք իրականացվելու են այլ մարմինների կողմից։ Հայտնաբերված թափառող կենդանիները ոչ մի պարագայում չեն վնասվել իրականացված գործողությունների ընթացքում, խնամքով և հոգատարությամբ փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ։ Խնդրում ենք չառաջացնել ավելորդ լարվածություն, քանի որ ԵԿԱ համար կարևոր է յուրաքանչյուր կենդանու բարեկեցությունը։ Գիշերային ուժեղացված ծառայությունը կշարունակվի մինչև խնդրին գտնվի և տրվի համակարգային լուծում»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր