211652_close_icon
views-count175925 դիտում article-date 19:53 02-11-2019

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են КамАЗ-ն ու 07-ը. 07-ի վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբեր 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցում բախվել են Ախուրյան գյուղի բնակիչ, 40-ամյա Համլետ Շ-ի վարած КамАЗ մակնիշի 33 TS 540 համարանիշի և Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 55-ամյա Ավագ Պ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 18 ՏՕ 873 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը Ավագ Պ.-ն տեղում մահացել է: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միրո Մխիթարյանի, բաժնի պետի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գյոզալյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած Ավագ Պ.-ն աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» Շիրակի ԳԳՄ Արթիկի ՏՏ պետի տեղակալ, իսկ КамАЗ-ի վարորդ Համլետ Շ.-ն աշխատում է «Արգիկ» ՓԲԸ-ում: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր