211652_close_icon
views-count7247 դիտում article-date 14:34 02-11-2019

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։ Հանրապետության տարածքում՝[/color] Նոյեմբերի 2-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ: Այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։ Նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 4-7-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/050663700157269045141043.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color] Նոյեմբերի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]https://st0.shamshyan.com/editor/0624373001572690461251795.jpg[/img]

Նմանատիպ նյութեր