1700 դիտում
16:55 01-11-2019
ԱՄՆ Հայ դատը Ցեղասպանության ճանաչման նախագիծը օրակարգ բերելու քննարկումներ կունենա սենատորների հետ
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն ինտենսիվ աշխատանք է ծրագրում Հայոց ցեղասպանության ճանաչման 150-րդ բանաձևը Սենատում շուտափույթ ներկայացնելու և քվեարկելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի ԱՄՆ Արեւմտյան շրջանի հանձնախմբի տնօրեն Արմեն Սահակյանը:
«Սենատում 150-րդ բանաձևը ներկայացվել է այս տարվա ապրիլին։ Այս պահի դրությամբ բանաձևն ունի Սենատի 21 անդամի ուղղակի աջակցություն։ Աշխատանքներ են տարվում այս թիվը մեծացնելու ուղղությամբ և շուտափույթ կերպով ներկայացնելու Սենատի լիագումար նիստին քվեարկության համար։ Գործընթացային տեսանկյունից Սենատը տարբերվում է Ներկայացուցիչների պալատից և ժամկետների մասով էլ դեռևս անորոշ է. դժվար է ասել, թե երբ այն կներկայացվի քվեարկության»,-նշեց Արմեն Սահակյանը:
Հայ դատի ԱՄՆ Արեւմտյան շրջանի հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ սկսում են համակարգել տարբեր հանդիպումների ևս մեկ փուլ այն սենատորների գրասենյակների հետ, որոնք պայքարում են Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը:
Նմանատիպ նյութեր
1812 դիտում
11:49 21-11-2020
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման բանաձևի նախագիծը. Ֆրանսիայի սենատորների նախաձեռնությունը
1489 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
4050 դիտում
20:52 01-11-2019
ԱՄՆ Սենատում ավելացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակից սենատորների թիվը
Այս բաժնից
1051 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
913 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1333 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է