211652_close_icon
views-count902 դիտում article-date 19:31 30-10-2019

Նախագահ Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերության պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնման և համագործակցության նոր ուղղություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին: Ներկայացնելով մեր երկրի գիտական և տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախաձեռնության ուղղությունները՝ նախագահը նշել է, որ դրա շրջանակում համագործակցություն է նախատեսվում միջազգային տեխնոլոգիական խոշոր կորպորացիաների ու ընկերությունների հետ, և «Փրայսուոթերհաուս Կուպերս»-ը նույնպես կարող է գործընկեր լինել: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև նախագահական այլ նախաձեռնությունների շրջանակում համագործակցության հեռանկարներին: «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ն աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 158 երկրում: 2007 թվականից ընկերությունն աշխատում է նաև Հայաստանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր