211652_close_icon
views-count2383 դիտում article-date 22:16 30-10-2019

Ուսանողական թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքները

Հոկտեմբերի 28-ին հաղորդվել էր 16-ամյա մի պատանու մարմնական վնասվածք ստանալու մասին: Կոտայքի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հաջորդ օրը բաժին է ներկայացել Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ 17-ամյա մի պատանի և տվել խոստովանական բացատրություն, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Աբովյանի Ուսանողական թաղամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ինքն է հարվածել նրան: Ավելի ուշ հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի և գագաթային շրջանի սալջարդ, հետույքի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Զառ գյուղի բնակիչ պատանին և հայտնել, որ վնասվածքները ստացել է նախորդ օրվա վիճաբանության ժամանակ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր