Մանե Թանդիլյանի առաջադրումը լուրջ խնդրի առջև է կանգնեցրել ԲՀԿ-ին․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանում թիվ երկրորդ քաղաքական ուժ դարձած Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն լուրջ խնդրի առաջ են կանգնած, քանի որ փաստացի խորհրդարան գնում են 26 պատգամավորով, որից միայն «աշխատունակ» են 6-8-ը:
Իսկ ամեն պատի տակից իրենց մասին, որպես ընդդիմություն գոռացող, նրանց մրցակից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 18 պատգամավորով շատ հանգիստ նեղը կգցի ԲՀԿ-ին:
Մեր հավաստի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն արդեն իսկ քննարկում է ցուցակում որոշ վերադասավորումներ անելու հարցը, որպեսզի խորհրդարան գնան ոչ թե 8 բանիմաց պատգամավորով, այլ գոնե 15:
Այսպիսով, առաջիկայում կարող են լինել ինքնաբացարկներ նաև ԲՀԿ-ում:
Հետաքրքրական է, որ այդպիսի որոշման Գագիկ Ծառուկյանը եկել է այն բանից հետո, երբ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ փոնախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]