211652_close_icon
views-count1356 դիտում article-date 16:06 29-10-2019

Բնակարանային գողությունը կանխվեց

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Վերին Արտաշատի մի տնից գողություն է կատարվում: Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.30-ին, Արտաշատի Իսակովի փողոցի բնակիչ, նախկինում դատված 37-ամյա տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ Վերին Արտաշատի մի տան պատուհանը բացել ու մտել է ներս, հասցրել է բացել նաև ննջասենյակի պահարանը, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից: Ժամը 20-ին նա բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են: Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր