211652_close_icon
views-count4549 դիտում article-date 22:18 28-10-2019

Սերբիան չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի հետ

Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել վերացնել վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար, ովքեր ծրագրում են տուրիստական այց կատարել Սերբիա: Ինչպես տեղեկացնում է easydaily.com-ը, այս մասին որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հոկտեմբերի 28-ին: ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքը ՝ սահմանի հատելու պահից 90 օրվա ընթացքում: Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում:

Նմանատիպ նյութեր