2481 դիտում
22:04 28-10-2019
ԵԱ. Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները պարտություն կրեցին
Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղաց Ռուսաստանի թիմի հետ:
Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին, իսկ Արման Փաշիկյանը սպիտակներով ցավալի պարտություն կրեց Դանիլ Դուբովից:
Հայաստանի կանանց հավաքականն էլ իր հերթին պարտվեց Վրաստանի ընտրանուն: Աննա Սարգսյանը հաղթեց, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը պարտություն կրեցին:
Ընդ որում, թե տղամարդկանց, թե կանանց հավաքականները շատ մոտ էին հաղթանակներին, սակայն մի շարք պարտիաներում ունենալով հաղթական դիրք, ցավալիորեն չկարողացան իրացնել առավելությունը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականն այժմ ունի 12.5 միավոր և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: Կանանց հավաքականը 12 միավորով 8-րդն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3009 դիտում
20:48 29-10-2015
Ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Կազան
5720 դիտում
21:51 28-10-2017
Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի թիմային առաջնությունում
5906 դիտում
13:30 07-11-2017
Շախմատի ԵԱ-2017. Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցանակային տեղեր չգրավեցին
Այս բաժնից
1042 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am