ՄԻԵԴ-ն ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլատրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։ Այդ մասին նշվում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի [url=https://www.facebook.com/groups/KocharyansLawyers/permalink/413940805952458/]ֆեյսբուքյան էջում[/url]։
«ՄԻԵԴ քարտուղարությունից Փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումներն ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին, և դատարանը քննության կառնի դրանք առաջին իսկ հնարավորության դեպքում»,– նշվում է հայտարարությունում։