211652_close_icon
views-count6814 դիտում article-date 20:46 27-10-2019

Նոր Խարբերդում հայտնաբերվել է դի

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Գևորգ Խ.-ի (ծնված 1954 թ.) դին:

Նմանատիպ նյութեր