211652_close_icon
views-count3363 դիտում article-date 17:50 27-10-2019

Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումն այս իշխանությունների օրոք համարում է ամենահարմար շրջանը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյնի կարծիքով՝ Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման ամենահարմար ժամանակաշրջանը հիմա է` ներկայիս իշխանությունների օրոք: Այդ մասին Ա. Սարգսյանն ասաց այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում։ Վերջինիս վստահություն հայտնեց, որ ներկայիս իշխանութունները Նաիրի Հունանյանի հետ երբեք գործարքի մեջ չեն մտնի և նրան ազատ չեն արձակի: «Կարծում եմ, որ հիմա ամենահարմար ժամանկաշրջանն է: Եթե նախկին իշխանությունների մեջ կային որոշակի մարդիկ, որոնք շահեկան էին դուրս եկել հոկտեմբերի 27-ից, այս իշխանությունները չունեն այս խնդիրը: Եվ ներկայիս իշխանությունների համար` վարչապետի գլխավորությամբ, որևիցե հանգամանք չկա, որ բացահայտման արդյունքում իրենց կարող է վնաս պատճառել»,-ասաց Ա. Սարգսյանը: Հավելեց, որ գործը դեռևս լիովին բացահայտված չէ, և ինքը վստահ է, որ միայն այդ 5 հոգին չեն պատասխանատուները. «Կան դեռ մարդիկ, ովքեր կապ են ունեցել հոկտեմբերի 27-ի հետ»:

Նմանատիպ նյութեր