211652_close_icon
views-count2464 դիտում article-date 18:09 25-10-2019

Արզնիի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների կատարման համար կնքված պետական գնման պայմանագիրը լուծվել է

ՀՀ Կոտայքի մարզի Արզնիի համայնքապետարանի և «Ջատեգ» ՍՊԸ-ի միջև 2019թ. ապրիլի 30-ին կնքվել էր «Պետության կարիքների համար ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման» պայմանագիր, որի համաձայն կապալառուն պետք է կատարեր շինարարական աշխատանքներ, սակայն վերջինս խախտել է պայմանագրի պայմանները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կապալառուի կողմից կատարված աշխատանքը չի համապատասխանում նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված պայմաններին՝ Արզնիի համայնքապետարանը 2019 թ. հոկտեմբերի 25-ին միակողմանի լուծել է «Ջատեգ» ՍՊԸ-ի հետ կնքած վերոհիշյալ պայմանագիրը և սահմանված կարգով այդ մասին տեղեկացրել ընկերության տնօրենին:

Նմանատիպ նյութեր