211652_close_icon
views-count68589 դիտում article-date 11:18 24-10-2019

Արտակարգ դեպք Երևանում. Մաշտոցի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին ավտոմեքենայի վրա կրակողին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը Հալաբյան փողոցի 34 շենքի բակում կայանված ավտոմեքենայի ուղղությամբ կրակոց է արձակել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ նշված շենքի բնակիչ Հասմիկ Հ.-ին պատկանող Mini cooper մակնիշի մեքենայի ապակու և հողմապակու վրա կրակոց է արձակել Արագածոտնի մարզի բնակիչ, 26-ամյա Ռազմիկ Ս.-ն: Ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները Ավան վարչական շրջանում հայտնաբերել են Ռազմիկ Ս.-ին և բեման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Արդեն տեղում նա խոստովանել է, որ նշված ավտոմեքենայի ապակին ինքն է դիտավորությամբ վնասել՝ իրեն ամրակցված գազային ատրճանակով, որից հետո ներկայացրել է ատրճանակը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչը գազային ատրճանակը առգրավել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր