211652_close_icon
views-count6188 դիտում article-date 21:09 23-10-2019

Արցախում արմատապես կփոխվի ոչխարաբուծության զարգացումը. ներկրվել է «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ և պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. «Արցախում արմատապես կփոխվի ոչխարաբուծության զարգացումը. ներկրվել է «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը Ոչխարաբուծության զարգացումն Արցախում շատ մեծ հեռանկար ունի: Իմ վարչապետ լինելու տարիներին կառավարությունն այս ուղղությամբ ժամանակին որոշակի քայլեր կատարել է, բայց այն պոտենցիալը, որ ունենք մեր հանրապետությունում, ավելի քան տասնապատիկ մեծ է: Ուսումնասիրությունները հաստատում են, որ ոչխարաբուծությունը կարող է շահավետ բիզնես լինել: Ուստի, պետական քաղաքականության միջոցով պետք է ստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի Արցախում ոչխարի գլխաքանակը հասցվի 500 հազարի: Այդ նպատակով արդեն ձեռնարկվում են անհրաժեշտ առաջին քայլերը: Օրերս իմ հորդորով մեր հայրենակից Իգոր Զարգարյանն Արցախ է ներկրել «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը (ներկայացված տեսանյութն այդ մասին է): Միջին Ասիայում տարածված այս տեսակը կարող է կշռել մինչեւ 120կգ, իսկ բրդից ստացված թելը լավագույններից է գորգագործության համար: Ծրագրի նպատակն է Արցախում արմատապես փոխել ճյուղի զարգացումը: Մասնավորապես՝ նախատեսվում է պետական ծրագրով արտոնյալ պայմաններով դրանք տրամադրել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ֆերմերային գործով զբաղվել կամ այն զարգացնել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր