2853 դիտում
18:24 23-10-2019
Պարաօլիմպիադա-2012-ի չեմպիոնը կյանքից հեռացել է էվթանազիայի միջոցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարզական սայլակների մրցավազքում Պարաօլիմպիադա-2012-ի չեմպիոնուհի, անբուժելի հիվանդ Մարիկե Վերվորտը 40 տարեկան հասակում կյանքից հեռացել է էվթանազիայի միջոցով:
Կյանքին կամավոր վերջ տալու գործընթացը անցկացվել է բելգիական Դիստե քաղաքում:
Վերվորտը տառապում էր մկանների դեգեներատիվ ծավալվող հիվանդությունից, որի պատճառով մարզուհին մշտական ցավեր, ցնցումներ ուներ և ոտքերի կաթված: Նա տեղաշարժվում էր միայն հաշմանդամի սայլակով և գրեթե չէր քնում:
Բելգիայում էվթանազիան օրինականացվել է 2002 թվականին: Տեղի օրենքներով, այն անցկացնելու համար անհրաժեշտ է երեք բժիշկների գրավոր համաձայնությունը: 2008թ. վերվորտը ստորագրել էր փաստաթղթեր, որոնք թույլատրում էին նրան էվթանազիայի միջոցով հեռանալ կյանքից:
Վերվորտը ոսկե և արծաթե մեդալ է նվաճել 2012թ. Լոնդոնի Պարաօլիմպիկ խաղերում, իսկ 2016թ. Ռիո-Դե-Ժանեյրոյի խաղերում՝ արծաթե և բրոնզե մեդալներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5830 դիտում
16:35 26-01-2015
Կյանքից հեռացել է հայտնի երգիչ Դեմիս Ռուսոսը. տեսանյութ
6938 դիտում
23:19 17-11-2018
Մոսկվայում կյանքից հեռացել է երգիչ Եվգենի Օսինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1120 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող