211652_close_icon
views-count1913 դիտում article-date 20:50 21-10-2019

Չինաստանը հարուստ մարդկանց թվով առաջ է անցել ԱՄՆ-ից

Չինաստանն ԱՄՆ-ից առաջ է անցել առավել հարուստ մարդկանց թվով: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, այդ մասին վկայում են Credit Suisse բանկի հետազոտության՝ հոկտեմբերի 21-ին հրապարակված տվյալները: Այսպես, ըստ այդ տվյալների՝ Չինաստանի այն քաղաքացիների թիվը, ովքեր մտել են աշխարհի առավել հարուստ մարդկանց 10 տոկոսի մեջ, հասել է 100 միլիոնի այն դեպքում, երբ ԱՄՆ-ում այդ թիվը կազմում է 99 միլիոն: «Չնայած վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային տարաձայնություններին, 2 երկրները բարեկեցության կուտակման գործում աճ են արձանագրել համապատասխանաբար 3,8 տրլն դոլարի և 1,9 տրլն դոլարի չափով»,-մեջբերվում է բանկի ներկայացուցչի խոսքը հետազոտության մեջ: Հետազոտության տվյալների համաձայն, դոլարային միլիոնատերերի ընդհանուր թիվն աճել է 1,1 միլիոնով և հասել 46,8 միլիոնի նշագծին. նրանց ձեռքում գտնվում են 158,6 տրլն դոլար գումարի ակտիվներ ու միջոցներ: 55 920 մարդու կարողությունը գերազանցում է 100 մլն դոլարը, իսկ 4830 մարդ 500 և ավելի միլիոն դոլար գումարի ակտիվների սեփականատեր է։

Նմանատիպ նյութեր