11653 դիտում
19:04 18-10-2019
Թրամփին խորհրդականներն առաջարկել են Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան առաջարկել են մի քանի տարբերակ, թե ինչ միջոցներով կարող է վերջինս իրագործել զորքերը Սիրիայից հետ քաշելու իր մտադրությունը՝ առանց թույլ տալու, որ Թուրքիան ներխուժի Սիրիա:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անանուն մի պաշտոնյա ամերիկյան «Newsweek» պարբերականին հայտնել է, որ առաջարկել է Թրամփին՝ Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ:
Նշենք, որ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը, բացառությամբ Միսիսիպիի, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին թուրքական բանակը ներխուժել է Սիրիայի հյուսիս-արևելք և ռազմական գործողություններ ծավալել։
Միջազգային հանրության բազմաթիվ ճնշումներից և Անկարա մեկնած ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններից հետո հոկտեմբերի 17-ին ձեռք է բերվել համաձայնություն՝ 120 ժամով դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում: Վաշինգտոնը և Անկարան պայմանավորվել էին արաբական երկրի հետ սահմանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ:
Նմանատիպ նյութեր
1084 դիտում
15:25 08-02-2014
Թուրքիայի ԵՄ անդամակցությունը հնարավոր է միայն Հայոց ցեղասպանության ճանաչմամբ
2673 դիտում
15:28 15-08-2019
Վարչապետի գլխավոր խորհրդականներն ազատվել են զբաղեցրած պաշտոնից
Այս բաժնից
1345 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1564 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1567 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ