1084 դիտում
15:25 08-02-2014
Թուրքիայի ԵՄ անդամակցությունը հնարավոր է միայն Հայոց ցեղասպանության ճանաչմամբ
Ֆրանսիայում մարտ ամսին կայանլիք ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմիններ) ընտրություններում Փարիզի քաղաքապետի թեկնածու Անն Իդալգոն, ով ներկայացնում է իշխող Սոցիալիստական կուսակցությունը, հայտնել է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությունը հնարավոր է միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=129]Ermenihaber.am[/url]-ը:
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Փարիզի քաղաքապետի թեկնածուն 2 կարևոր հարց է բարձրացրել, առանց որոնց լուծման Թուրքիայի ԵՄ անդամակցությունը անհնար է համարում: Մեկը Թուրքիայի կողմից մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրական առաջընթացի գրանցումն է, իսկ մյուսը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Իդալգոն կողմ է արտահայտվել նաև Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի ընդունմանը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է ընդունել նման օրենք, որը Սահմանադրական դատարանի կողմից չի մերժվի:
Իդալգո խոստացել է, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում կշարունակի ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակման ծրագրերը:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=129]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
11650 դիտում
19:04 18-10-2019
Թրամփին խորհրդականներն առաջարկել են Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ
Այս բաժնից
697 դիտում
12:33 04-01-2025
Շարժումը բարոյական բովանդակություն է բերել քաղաքական դաշտ, մեր պայքարը պատվի մասին է․ Բագրատ Սրբազան
727 դիտում
10:25 04-01-2025
Հերոսությունը պետք է առօրեականացվի, առօրյան՝ հերոսականացվի․ Նիկոլ Փաշինյան