211652_close_icon
views-count1066 դիտում article-date 21:16 18-10-2019

Մտքերի հայկական գագաթնաժողովը համագործակցության նոր հնարավորությունների սկիզբ. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է հնդիկ գործարարների և համալսարանականների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ոչ միայն գործարարներ, այլև Հնդկաստանի B.E.S.T. նորարարական համալսարանի ներկայացուցիչները: Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և մեր երկրի հետ համագործակցությունը զարգացնելու մտադրությունը: Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահն ասել է, որ ամռանը Դիլիջանում մասնակցել է Մտքերի հայկական գագաթնաժողովին, և հետևելով նախագահ Սարգսյանի հորդորին, որոշել է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Հյուրերը նախագահին տեղեկացրել են այցի և դրա շրջանակում նախատեսվող գործարար համաժողովի մասին: Նրանք նշել են, որ հատկապես հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությամբ, այդ թվում՝ նաև ոլորտում մասնագիտացող ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաեւ նախատեսում են քննարկել փոխգործակցության հնարավորությունները Տավուշի մարզի հետ: Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրանց՝ վստահություն հայտնելով, որ հայ գործընկերների հետ համատեղ կկարողանան փոխշահավետ ծրագրեր իրականացնել: Նա նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր