211652_close_icon
views-count78679 դիտում article-date 11:31 18-10-2019

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Օհանավան գյուղում կրակել ու սատկացրել են շանը. բակում կանգնած 32-ամյա քաղաքացին էլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ քունքագագաթային շրջանի փոքր ջնջխված վերք, վերքի խոռոչում օտար մարմնի առկայությամբ ոսպանման մետաղական բեկոր, ձախ ուսահոդի քերծվածք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացուհի, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Օհանավան գյուղի իր տան բակից և նա նույն գյուղի բնակիչ, 32-ամյա Սյուզաննա Խ.-ն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, անհայտ անձը Օհանավան գյուղի 6-րդ փողոցի փակուղիներից մեկի տան հարևանությամբ իր մոտ եղած որսորդական ողորկափող հրազենից կրակոց է արձակել շան ուղղությամբ, ինչի հետևանքով կոտորակները պատահաբար դիպել են բակում գտնվող Սյուզաննա Խ.-ին: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են նաև սպանված շանը: Տեղում ոստիկանների աշխատանքը ղեկավարել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի տեղակալ Հակոբյանը: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կրակողին և հրացանը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր