211652_close_icon
views-count1676 դիտում article-date 13:22 15-10-2019

Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան ժամանել է Հայաստան

Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան արդեն ժամանել է Հայաստան: Նրան դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Գախարիան Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: Նախատեսված է Գախարիայի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով, ինչից հետո էլ վարչապետները կպատասխանեն լրագրողների հարցերին:

Նմանատիպ նյութեր