211652_close_icon
views-count28117 դիտում article-date 20:06 13-10-2019

Երևանում 27-ամյա վարորդը ՎԱԶ-2114 ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վարորդը տեղափոխվել է Շենգավիթի ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, վրարերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Սարգսյանը՝ իր վարած ՎԱԶ-2114 մակնիշի 35 FD 844 համարանիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհ փողոցի 18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 53-ամյա Աշոտ Գ.-ին և 59-ամյա Համլետ Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վարորդը՝ ոստիկանության Շենգավիթի բաժին, քանի որ դեպքի վայր ժամանած Երևանի Ճանապարհային ոստիկանները ունեցել են կասկածներ, որ նա վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննիչ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենան էլ նրա հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր