1889 դիտում
18:39 11-10-2019
Աննա Հակոբյանը Ժնևում ներկա կգտնվի շվեյցարական Կարմիր խաչի բարեգործական երեկոյին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյան հոկտեմբերի 11-ին կմեկնի Շվեյցարիայի համադաշնություն։
Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Ժնև քաղաքում հոկտեմբերի 12-ին վարչապետի տիկինը մասնակցելու է շվեյցարական Կարմիր Խաչ կազմակերպության ամենամյա բարեգործական երեկոյին։ Այցի շրջանակում տիկին Հակոբյանը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից եկեղեցու հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ տրվող Սուրբ պատարագին։
Աննա Հակոբյանը կայցելի նաև Լոզանի «Ecole hôtelière de Lausanne» դպրոց, կհանդիպի դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե Մակին և գործարար կապերի զարգացման տնօրեն Ռեյ Լունիուսին։
Նմանատիպ նյութեր
2591 դիտում
13:26 14-10-2019
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի` Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին
2264 դիտում
12:25 07-09-2019
Աննա Հակոբյանը Տորոնտոյում ներկա կգտնվի ‹‹Ես մենակ չեմ›› ֆիլմի պրեմիերային
Այս բաժնից
1909 դիտում
13:47 25-12-2024
Կnրծանված ադրբեջանական օդանավի ուղևորներից 28-ը փրկվել է, 9-ը ծանր վիճակում է
1309 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1147 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ