1634 դիտում
14:26 11-10-2019
Տեղի է ունեցել Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցություն. ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին հոկտեմբերի 7-11-ն ընկած հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները:
Նիստը վարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Պատասխանատուները փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և նախատեսվող աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցեց, որ վերոնշյալ ժամանակահատվածում «911» ծառայությունում գրանցվել է 16918 զանգ, 257 դեպք-պատահար, որից 159-ը՝ արտակարգ բնույթի:
ԱԻՆ ՃԿԱԿ Հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ մայոր Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 7 զանգ: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, ծառայությունում իրականացվել է հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 22 հետազոտություն:
ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արտակ Դաշյանը զեկուցեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 32 թունավորման դեպք:
Համաձայն ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանի զեկույցների՝ Տավուշի մարզի Այրում համայնքում առկա քարաթափման տարածքում վարչության մասնագետների կողմից իրականացվել է ուսումնասիրություն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հողային աշխատանքների կատարումից հետո ԱԻՆ մասնագետները կիրականացնեն ժայռաբեկորների հարկադիր իջեցում:
Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը, աշխատանքային և ծառայողական համազգեստի բաշխմանը և կրման կարգին, վկայականների տրամադրմանը և ուսումնավարժությունների կազմակերպմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1459 դիտում
19:03 24-12-2024
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ
589 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
862 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել