211652_close_icon
views-count1206 դիտում article-date 15:50 08-10-2019

Կեսգիշերին հրավառություն իրականացնողը հայտնաբերվեց

Հոկտեմբերի 8-ին՝ կեսգիշերին, ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մոլդովական փողոցի 10 շենքի բակում հրավառություն է: Րոպեներ անց նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրավառությունը կատարել է նույն շենքի 28-ամյա մի բնակիչ : Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` տուգանք 100.000 դրամի չափով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր