211652_close_icon
views-count5230 դիտում article-date 13:10 08-10-2019

Գյումրիում ոչնչացվել է 495 հավկիթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրի քաղաքում մշտադիտարկում է անցկացնում ձվի իրացման շուկայում, որի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: 16 տնտեսավարողների մոտ եղել են թերի մակնշված կամ չմակնշված, կեղտոտ, ժամկետանց հավկիթներ: Ըստ այդմ այս պահին արդեն վաճառքից հանվել է 83 թերի մակնշված (հանձնարարվել է ամբողջացնել մակնշումը) և ոչնչացվել 495 ժամկետանց կամ չմակնշված ձու: Հայտնաբերված թերությունների շտկման նպատակով՝ տրվել են հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ: Մշտադիտարկումը շարունակվում է, ավարտից հետո կհրապարակվեն ամփոփ արդյունքները: http://snund.am/%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%ab%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b8%d5%b9%d5%b6%d5%b9%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-495-%d5%b0%d5%a1%d5%be%d5%af%d5%ab%d5%a9/ [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր