1447 դիտում
08:35 27-02-2014
Հայաստանյան շուկայում դեռ ներկրված հավկիթ է վաճառվում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանյան շուկայում դեռ շարունակվում է ներկրված հավկիթի վաճառքը։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ 2013-ին հանրապետություն է ներկրվել 17 մլն 476 հազար 483 հատ ձու։ Այս տարվա երկու ամիսներին՝ 2014-ի հունվարի 1-ից մինչ փետրվարի 23-ը, ներկրվել է 2 մլն 282 հազար 400 հատ հավկիթ, որը թեև 2013-ի համեմատ քիչ է, սակայն միևնույն է՝ մտահոգիչ թիվ է։ Թվային այս տվյալները մտահոգում են հատկապես ՀՀ-ում ձու արտադրող ընկերությունների տնօրեններին, քանի որ առջևում Սուրբ Զատկի տոնն է, և իրենց կողմից արտադրված ձուն ներկրվածի պատճառով այդքան էլ լավ չի վաճառվում։
Բացի այս, ինչպես պնդում են մասնագետները, այսօր ձվի շուկայում ոչ միայն վաճառվում է ժամկետանց հավկիթ, այլև խախտվում են և արտադրողի, և սպառողի իրավունքները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստեղծված մրցակցային անհավասար պայմանների պատճառով մի շարք գործարարներ պատրաստվում են դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ խնդրելով ուսումնասիրել ձվի շուկան»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
8367 դիտում
10:00 27-08-2016
Վաճառվում են ՌԴ-ից ներկրված, բայց հայկական ընկերության մակնշմամբ հավկիթներ. «Առավոտ»
5615 դիտում
13:54 14-04-2017
Սուրբ Հարության տոնին ընդառաջ հավկիթ ընտրելիս ուշադիր եղեք. ՀԿ-ի հորդորը՝ սպառողներին
5605 դիտում
13:10 08-10-2019
Գյումրիում ոչնչացվել է 495 հավկիթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1555 դիտում
19:17 29-01-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը. Հետք
601 դիտում
19:09 29-01-2025
Քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները
451 դիտում
18:57 29-01-2025
Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին