211652_close_icon
views-count4034 դիտում article-date 12:08 08-10-2019

Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի. նրան կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: «Ռոբերտ Քոչարյանն այսօր է տեղափոխվել բժշկական կենտրոն հետազոտման նպատակով»,- ասաց Նոնա Նավիկյանը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանը պետք է վիրահատվի: Ռոբերտ Քոչարյանը հետազոտության համար «Իզմիրլյան» ԲԿ էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին:

Նմանատիպ նյութեր