175735 դիտում
19:16 07-10-2019
Ինչո՞ւ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում այն «ճարպիկների» դեմ, ովքեր անմեղ քաղաքացիներին վաճառում են ձևափոխված «մահվան» ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններքվ՝ վերջին ամիսներին հանրապետություն ներկրված որոշ ավտոմեքենաներ հետագայում իսկական պատուհաս են դառնալու այն գնողների համար։
Աջ ղեկով մեքենաները որոշ ներկրողներ ձևափոխում են ձախ ղեկի, բերում են հայ-վրացական մաքսակետ, որտեղ հայ մաքսավորները իրավունք չունեն որևէ առարկություն ներկայացնել ու այդ ապագա «դիակառքը» հետ վերադարձնել, քանի որ մեր երկիր մուտք գործող ավտոմեքենան փաստացի ձախ ղեկով է ներկայացվում և այստեղ չկա օրենքի հետ հակասություն։ Եթե մասնագետները խորը ուսումնասիրեն այս խնդիրը, ապա պարզ կդառնա, որ այս տեսքով «թքած-կպցրած» ավտոմեքենաները ապագայում պատուհաս են դառնալու գնորդի և դրանից օգտվողի համար։
Կարելի է ասել, որ այն ունեցողը իր գերեզմանափոսն է փորում։ Իսկ այս անմարդկային քայլին դիմում են մեր վայ որոշ «ճարպիկները», ինչ է, թե գումար աշխատեն։
Շատ գնորդներ տեղյակ չեն, թե ինչ է արվել իրենից առաջ իր կողմից գնվող ավտոմեքենայի հետ։ Իսկ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, նման ավտոմեքենաներ հիմնականում «ճարպիկները» վաճառում են հանրապետությունում զբաղվող տաքսի ծառայություններին։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ կառավարությունը այս խնդիրը պետք է վերջնականապես լուծի, որպեսզի որոշ «ճարպիկների» հարստացման հետևանքով անմեղ մարդիկ չտուժեն։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է մի քանի լուսանկարներ, որով հիմնավորվում է, որ ավտոմեքենաների ղեկերը փոխելուց հետ այն փորձանք է դառնում այդ ավտոմեքենաները գնողների համար։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1080 դիտում
12:13 19-03-2014
Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տարերային աղետների կանխարգելման համար
15817 դիտում
23:02 11-03-2020
ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Իտալիայից քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար
3760 դիտում
18:28 22-11-2014
Քրեական հետախույզները միջոցներ են ձեռնարկում հանցախմբի ղեկավարին հայտնաբերելու ուղղությամբ. տեսանյութ