211652_close_icon
views-count5174 դիտում article-date 13:55 05-10-2019

Ուռուցքաբանականի միջադեպից հետո լրատվական դաշտում հայտնված դիմումով 400 հազար դրամ պահանջող անձն ընտրողների ռեգիստրում չկա, հուսով եմ՝ հորինված կերպար չէ. ԵԲՀԱ նախագահ

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն անդրադարձել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում տեղի ունեցած միջադեպին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուռուցքաբանական ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից ժամեր անց լրատվական դաշտում հայտնվեց մի դիմում (Հ)Ռիփսիմե Խուդաղուլյանից, որում նշվում էր, որ նրանք Գագիկ Համբարձումյանից 400.000 դրամ են հետ պահանջում: Նույն այդ դիմումը, սակայն անունները փակած, իր էջում տեղադրեց նաև նախարարը... Չեմ ուզում մտածել, որ դա սովորական կեղծիք է, բայց հաշվի առնելով նախարարի ստերի քանակը, ինչպես նաև դիմումատուի ազգանունի յուրօրինակ լինելը, ես որոշեցի ՀՀ-ում գրանցված ընտրողների ցանկում որոնել և գտնել այդ անձին... Այսպիսով՝ փաստում եմ, որ Հայաստանում, ընտրողների ցանկում գոյություն չունի Հռիփսիմե Խուդաղուլյան անուն ազգանունով մարդ... Լիահույս եմ, որ այդ կինը հորինված կերպար չէ և սա ուղղակի թյուրիմացություն է... այլ պարագայում, այս հարցով արդեն պետք է զբաղվեն իրավապահները»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/04/1136960/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթուի բաժին ահազանգ էր ստացվել, որ նշված կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։ Վիճաբանություն-ծեծը տեղի էր ունեցել հիվանդանոցում՝ տնօրենի աշխատասենյակում, և պատճառը եղել էր այն, որ Վ. Համբարձումյանի հորը Ն. Մանուկյանը աշխատանքից ազատել է և այսօր Վ. Համբարձումյանը պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ և խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև՝ ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։ Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր