646 դիտում
20:01 03-10-2019
Գրիպի տարեկան համաժողովում քննարկվել է նաև «Մեկ առողջություն» գաղափարի գործնական կիառման անհրաժեշտությունը
Հայաստանում «Պանդեմիկ գրիպի պատրաստվածություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված գրիպի տարեկան համաժողովին ներկա Հայաստանի և միջազգային կազմակերպությունների առողջապահական ոլորտի պատասխանատուների հետ մեկտեղ այս տարի մասնակցել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցչական խումբը՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ:
Համաժողովի ընթացքում քննարկվել են գրիպի գլոբալ համավարակի դեմ պայքարի խնդիրները, այն, թե ինչպես է Հայաստանը նպաստում դրան, գրիպի դեմ բնակչության պատվաստման ռազմավարությունն ու դրա կատարման ընթացքը, մարդկանց և կենդանիների միջավայրում գրիպի համաճարակաբանական հսկողության բարելավմանն ու համակարգմանը, ինչպես նաև «Մեկ առողջության» սկզբունքի կիրառմանն առնչվող հարցեր:
ՍԱՏՄ ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել «Մեկ առողջություն» գաղափարն առավել ակտիվ շրջանառելու, կարևորելու առթիվ՝ շեշտելով դրա գործնական կիրառման համար հստակ-միասնական քայլերի մշակման անհրաժեշտությունը: Նա խոսել է նաև անցած մեկ տարում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ ունեցած սերտ համագործակցության մասին, շեշտել, որ համատեղ աշխատանքով գտնվել են բավականին լուրջ խնդիրների լուծման ելքեր, նախանշվել է հետագա զարգացումների և համագործակցության ընթացքը:
ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետի պաշտոնակատար Արթուր Մելիքյանը ներկայացրել է Տեսչական մարմնի կողմից թռչունների նկատմամբ
իրականացվող հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներն ու հիվանդությունների ներթափանցումը կանխարգելելու նպատակով իրականացված աշխատանքները:
Տեղեկացնենք, որ մեր երկիր հատուկ վտանգավոր վարակի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիր, իսկ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում Հայաստանում ամեն տարի իրականացվում է առկա ընտանի թռչունների ամբողջ գլխաքանակի կանխարգելիչ պատվաստում թռչունների կեղծ ժանտախտ (նյու-քասլ) հիվանդության նկատմամբ:
[b]
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
Նմանատիպ նյութեր
1299 դիտում
18:05 06-05-2014
Ծաղկաձորում տեղի ունեցել «Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն» տարածաշրջանային համաժողովը
2065 դիտում
09:55 07-09-2014
«ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» հաղորդաշարը 15 տարեկան է
Այս բաժնից
1255 դիտում
14:33 03-01-2025
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան
778 դիտում
13:58 03-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակը՝ առաջիկա օրերին
616 դիտում
13:52 03-01-2025
Ամանորի օրերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 10 ծնունդ